Թուրքական մամուլում հայերն ամենից հաճախ թիրախավորվող էթնիկ խմբերից են. Զեկույց

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում  ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։

Ըստ այդմ՝ 2018թ․ հունվար-ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։

Թուրքական լրատվամիջոցների թիրախում ամենից հաճախ հայտնվել են հայերը, հույները, հրեաները։

Նշված չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում հայերը հիմնականում

– Թիրախավորվել են հայ –ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հրապարակումներում,

– Պիտակավորվել են որպես բռնությունների հակված էթնիկ խումբ,

– Մեղադրվել են Թուրքիայի համար «թշնամի» հռչակված խմբերին կամ անհատներին թիկունքից աջակցություն ցուցաբերելու մեջ,

– Հայկական ԱՍԱԼԱ-ն հիշատակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK – ՔԲԿ) հետ համատեղ՝ որպես ահաբեկչության աղբյուր։

Տեսանյութեր

Լրահոս