Բաժիններ՝

ԱԳՆ-ում տեղի են ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման հանրային քննարկումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 2-ին տեղի են ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ. քննարկումները կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացման խոսքում նշել է, որ արդեն ձևավորված պրակտիկա է Հայաստանի հերթական զեկույցի ներկայացումից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ։

Վահրամ Կաժոյանը կարևորել է զեկույցի ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել կատարված աշխատանքը, և այս համատեքստում արժևորել հասարակական կազմակերպությունների հետ երկխոսությունը և ՀԿ-ների կողմից ներկայացվելիք առաջարկությունները։

Զեկույցի նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը: Վերջինս անդրադարձել է զեկույցի ներկայացման ձևաչափին՝ ընդգծելով, որ զեկույցի ժամանակահատվածը ներառում է բացառապես 2010-2017 թվականները:

Բանախոսների կողմից կարևորվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Զեկույցի հոդվածների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս