Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկացվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկացվել է այսօր՝ րոպեներ առաջ: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից:

Հիշեցնենք, որ Արամ Օրբելյանը նաև նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ մեղադրանքի էությունը՝ պաշտպանական կողմի համար անհասկանալի է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նշենք, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի էլ այս ամենը պատվեր է, իսկ թե ում կողմից է պատվեր տրվել՝ փաստաբանը չի մանրամասնում:

Միևնույն ժամանակ Սահակյանը հայտարարել էր, թե նախաքննական մարմինը գործի նյութերի մի մասը թաքցրել է և չի տրամադրում պաշտպանական կողմին, ինչով խախտում է զենքերի հավասարության եվրոպական կոնվենցիայով նախատեսված սկզբունքը:

«Փաստինֆո»-ի հարցին էլ ի պատասխան Հատուկ քննչական ծառայության լրատվականից ասացին՝ ՀՔԾ-ն առաջնորդվում է բացառապես օրենքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է՝ հետևաբար ավելորդ են համարում մեղադրանքի որոշման վերաբերյալ որևէ մեկնաբանում տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս