ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Վաշինգտոնի նահանգի ֆեդերալ դատարանը ժամանակավորապես արգելափակել է 3D-տպիչով զենքի հավաքման հրահանգների հրապարկումը: New York Times-ի տվյալներով՝ վճիռը Սիեթլում կայացրել է օկրուգային դատավորը, տեղեկացնում է BBC-ին:
Ավելի վաղ Defense Distributed ոչ առեւտրային կազմակերպությունը, որը պաշտպանում է տեղեկատվության ազատության իրավունքը, Համացանցում զետեղել էր 3D-տպիչներով զենք տպելու գծագրեր: 2018 թվականի օգոստոսի 1-ից այդ փաստաթղթերը հրապարակելը դարձել է միանգամայն օրինական, սակայն ԱՄՆ-ի մի քանի նահանգներ պայքար են սկսել նման պրակտիկայի դեմ:
Ինչպես հաղորդում են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, դատարանի վճռից հետո Defense Distributed-ը դադարեցրել է ցանցում բեռնել զենքի ստեղծման գծագրերը: Հուլիսի 30-ին ինը նահանգներ հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, ինչպես նաեւ Defense Distributed կազմակերպության դեմ՝ 3D-տպիչների համար զենքի գծագրերի ազատ տարածումն արգելելու նպատակով: