Բաժիններ՝

WhatsApp-ում խմբակային զանգերի գործառույթ է հայտնվել

WhatsApp մեսենջերի մշակողները գործարկել են խմբակային աուդիո- եւ տեսազանգերի գործառույթ: Այդ մասին գրել է The Verge-ն: «Մեր օգտատերերը զանգերի վրա ծախսում են օրական ավելի քան 2 մլրդ րոպե:

Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ այսօրվանից WhatsApp-ում գործարկում ենք խմբակային աուդիո- եւ տեսազանգեր»,-հայտարարել են մշակողները: Մեկ խմբակային զանգին կարող է մասնակցել մինչեւ չորս օգտատեր:

Նոր գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել նրանցից մեկին, իսկ այնուհետեւ Էկրանի վերին աջ անկյունում սեղմել «հավելել մասնակիցներին» կոճակը: Խմբակային զանգերում օգտագործվում է end-to-end ծածկագրումը: Նորացումից հետո նոր գործառույթից կկարողանան օգտվել iOS-ով եւ Android-ով աշխատող սարքերի օգտատերերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս