«Ծառուկյան» խմբակցությունը՝ Վարդան Բոստանջյանի հրաժարականի մասին

Տեղեկացնում եմ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տարբեր ասեկոսեներն ու հրաժարականի անիրական դրդապատճառները՝ տեղեկացնում եմ, որ մեր գործընկերոջ այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ:

Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից:

Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել:

Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել:

Կարդացեք նաև

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

Տեսանյութեր

Լրահոս