Tesla-ի սմարթֆոնը, Pixel 3-ի դիզայնն ու Fortnite՝ Android-ի համար. շաբաթվա ինսայդները
Նոր մեկնարկող շաբաթը իր հետ բերել է մի շարք շշուկներ, խոսակցություններ և անոնսներ տեխնոլոգիաների ոլորտում:
Samsung- ը ստեղծել է դիմացկուն ճկուն էկրան
Samsung- ը հայտարարել է նոր ճկուն էկրանի ստեղծման մասին: Բոլոր հետազոտությունները արդեն ավարտված են: Այժմ նոր էկրանները փորձարկվում են, իսկ դրանից հետո դրանք արտադրվելու են:
Նոր էկրանները ստեղծվել են OLED տեխնոլոգիայով: Դրանց հիմնական տարբերությունը ճկուն պլաստիկ նյութի մեջ է: Դիսփլեյի վերևի հատվածը փակված է նույն նյութից պատրաստված պաշտպանիչով: Դա հնարավորություն է տվել ստեղծել ճկուն էկրան, որը գրեթե անհնար է կոտրել:
Եթե նոր էկրանի վերջնական տարբերակը փորձարկումներից հետո ապացուցի, որ շատ դիմացկուն է, ապա շուտով իրական հեղափոխություն է սպասվում: Ճկուն, պայծառ ու թեթև դիսփլեյներ, որոնք բացարձակապես չեն վախենում ընկնելուց. սա այն է, ինչի մասին խոսում են վերջին տարիներին:
Google Pixel 3-ի և Pixel 3 XL-ի արտաքին տեսքը այլևս գաղտնիք չէ
Շուտով Android P օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի, և դրա հետ մեկտեղ կներկայացվեն նաև Pixel շարքի նոր սմարթֆոնները:
Այս միջոցառմանը նաև պատրաստվում են լրացուցիչ պարագաներ արտադրողները: Դրանցից մեկը, որ արտադրում է պաշտպանիչ ապակիներ և պատյաններ, բացահայել է է Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնների վերջնական տեսքը:
Google ըներության նոր սմարթֆոնները կունենան կտրվածք վերևի հատվածում: Այն, ինչ այդքան էլ չեն սիրում Android-համայնքի ներկայացուցիչները: Բացի այդ, սմարթֆոնը կունենա կրկնակի դիմացի տեսախցիկ:
Պաշտոնական անոնսը նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերին:
Իլոն Մասկը կթողարկի սմարթֆոն Tesla-ից
Հիմա բոլոր խոշոր ընկերությունները ներկայացնում են սմարթֆոններ՝ անգամ Pepsi, Energizer և Caterpillar ընկերությունները: Այս տրենդին է միացել նաև Tesla-ն:
Խոսակցությունների նոր առիթ հանդիսացան համացանցում տարածվող լուսանկերները:
Սարքն ունի դասական դիզայն: Tesla Quadra. այսպես է կոչվում նոր սարքը: Այն կունենա կրկնակի հիմնական տեսախցիկ:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ սմարթֆոնի մասին խոսակցություններն իրական չեն: Սակայն դեռևս 2017 թվականին արդեն խոսվում էր սմարթֆոնի մասին, երբ ընկերությունը ներկայացրեց սեփական արտադրության մարտկոց:
Սարքի տեխնիկական մանրամասների, արժեքի և թողարկման ամսաթվերի մասին տվյալները դեռևս հայտնի չեն:
Այլ նորություններ.
- Fortnite-ը Android-ի համար կներկայացվի առաջիկա օրերին: Սկզբում դա կլինի բացառիկ միայն Samsung Galaxy Note 9-ի համար:
- Հայտնի է դարձել, որ Xiaomi Pocophone F1-ի արժեքը կլինի 420 եվրո: Սա այս սմարթֆոնը դարձնում է եվրոպական շուկայում առավել մատչելի ֆրագմենտներից մեկը:
- Microsoft Outlook փոստային ծառայությունում վերջապես հայտնվել է մութ թեմա, որը փորձարկվում էր մի քանի ամիս:
Սիրարփի Աղաբաբյան