Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ

Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի մասին: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 11 զոհ գրանցվել է Սաhարանպուր շրջանում: Կան զոհեր նաև Ագրայի շրջանում, որտեղ տեղակայված է Թաջ Մահալը:

Հիմնականում մարդիկ զոհվել են տների տանիքների փլվելու, ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև կայծակի հետևանքով:

Կառավարությունը համայնքային իշխանություններին հանձնարարել է սկսել փրկարարական աշխատանքներ և ցուցաբերել ֆինանսական աջակցություն այն մարդկանց, որոնք տները վնասվել են հեղեղումների պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031