«Վերջին հինգ տարում երկու անգամ ենք իրար տեսել». Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները վերջին տարիներին գրեթե խզվել են, այդ մասին «Երկիր Մեդիա» հ/ը տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Ինձ կապում էին միշտ Սերժ Սարգսյանի հետ և մինչև հիմա էլ կապում են: Մենք լուրջ, շատ դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն ուղղակի անցած տարիներին համարյա խզվել է: Ես վերջին հինգ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանին տեսել եմ երկու անգամ: Ցավում եմ, բայց իրականությունը սա է: Հեռախոսով, հա, կարող էինք շփվենք, տարին մի երկու-երեք անգամ ծնունդ շնորհավորենք և այլն, բայց ես չեմ կարող չգնահատել այն ճանապարհը, որ ինքն անցել է Ղարաբաղում ու այստեղ` Հայաստանում», – ասաց ՀՀ երկրորդ նախագահը: