 
                        «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
 
                                    «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել այն մասին, թե ուրախությամբ է ընդունել լուրը, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտնել էին նաև Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը, Երևանի «Փյունիկ»-ը, «Արարատ»-ը ու Գյումրիի «Շիրակ»-ը:
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        