 
                        «Իդեալական խաղացողներ գոյություն չունեն, բայց Մեսսին ամենամոտն է կատարելությանը». Արսեն Վենգեր
 
                                    Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մասին՝ առանձնացնելով հատկապես Լիոնել Մեսսիին:
«Կատարյալ խաղացողներ չկան: Յուրաքանչյուր ոք ունի թերություններ: Օրինակ՝ Մեսսին ամենամոտն է կատարելությանը: Նա օգնում է ուրիշներին խաղալ, ինքն է խփում: Սակայն նա ևս ունի թույլ կողմեր՝ չնայած շատերն այդպես չեն կարծում:
Եթե վերլուծենք նրա խաղը, կտեսնենք, որ նա թույլ է օդային պայքարում և պաշտպանվելիս:
Բայց թերությունները չեն, որ ընդգծում են նրա խաղը, այլ արժանապատվությունը: Մարզչի հիմնական պարտականությունն այն է, որ նա օգնի ֆուտբոլիստին ցուցադրել իր լավագույն որակները»,- նշել է Վենգերը RTL-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        