Ռազմիկ Պետրոսյանի դստեր հարսանիքին ԵԿՄ-ն մասնակցել է իր ողջ կազմով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` նախօրեին տեղի է ունեցել «Ապարան» ջոկատի հրամանատար, ապարանցի Ռազմիկ Պետրոսյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել են ԵԿՄ նախկին եւ ներկա բազմաթիվ անդամները:
«Հիշարժանն այն է, որ ԵԿՄ-ից տարանջատված եւ առանձին միավորումներ կազմած ազատամարտիկները հարսանեկան արարողությանը ներկայացել են համախմբված ու ամբողջ կազմով, ինչը աննախադեպ երեւույթ է:
Նշենք, որ մինչեւ Մանվել Գրիգորյանի մասին սկանդալային պատմությունների բացահայտումը` ազատամարտիկների այդ կարգի համերաշխություն չի նկատվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: