Բաժիններ՝

Իկարդին, Մորատան և Մարսիալը «Յուվենթուսի» տրանսֆերային ցուցակում են

«Ծեր Սենյորան» պատրաստվում է ուժեղացնել հարձակողական գիծը: Չեմպիոնների լիգան հաղթելու լույսի ներքո թուրինցիները մտադիր են ստորագրել շատ գոլեր խփող հարձակվողի:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենթուսը» կազմել է 3 հիմնական թեկնածուների ցուցակը, որի մեջ մտել են Մաուրո Իկարդին՝ «Ինտերից», Ալվարո Մորատան՝ «Չելսիից», և Անթոնի Մարսիալը՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ըստ պարբերականի տեղեկության՝ վերը նշված հարձակվողներից մեկը կդառնա բիանկոներների ֆուտբոլիստը մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յուվենթուսը» ստորագրեց «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Էմրե Ջանին և «Վալենսիայի» պաշտպան Ժոաու Կոնսելուին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս