Հնարավոր է քաղաքավարական հանդիպում. ՀՀ նախագահի աշխատակազմը՝ Արմեն Սարգսյան-Մայք Պոմպեո հանդիպման լուրի մասին
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հաղորդում է, որ Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, հունիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Արմենպրես»-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն: «Հնարավոր է քաղաքավարական հանդիպում»,-նշեցին վարչությունից: