Թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գրպանահատությունը բացահայտվել է
Հունիսի 20-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 1969 թ. ծնված Րաֆֆի Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ից 15.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և բանկի քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 25-ին, ժամը 16.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: