Ալեքսանդր Սարգսյանի հետ բերման է ենթարկվել ևս երեք անձ. Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում
Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու գործողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 25-ին, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները:
Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու երեք հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հանգամանքները պարզվում են: