Բաժիններ՝

Կառավարության թույլտվությամբ «Ալյանս» ԱՏԳ-ում կկազմակերպվի բժշկական կահույքի արտադրություն

Կառավարությունն «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն:

Որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 21-ի նիստում:

«ԱՐԻԴԵՍ»-ը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույք և օժանդակ պարագաներ, ինչպես նաև քիմիական լուծույթներ, մասնավորապես, էթանոլի ջրային լուծույթ: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 90 000 դոլարից հասցնել 395 500 դոլարի: Արտահանման ուղղություններն են հիմնականում ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրները։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն 537 000 դոլար, կստեղծվի 12 նոր աշխատատեղ` մոտ 220 000 դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունն ԱՏԳ-ում ունենալու է մոտ 250 քմ արտադրական տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս