Բաժիններ՝

Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը

Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված աշխատակիցների 2018 թվականի աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացրեց 177 մլն 342,3 հազար դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-ի որոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն 407,7 հազար և 86 մլն 777,7 հազար դրամ: Այդ գումարի մեջ ներառված է նաև ԱԱՀ-ի գումարը` կապված 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության փոփոխության հետ:

Կառավարությանը վերոնշյալ գործունեությունը կրում է շարունակական բնույթ:

Նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս