Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական մտադրություններ չունի. «Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել՝ հերքելով Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը:

«Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին կուսակցություն է ստեղծում, իրականությանը չեն համապատասխանում եւ չունեն հիմնավորում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Կարապետյանը «չունի Հայաստանում քաղաքական մտադրություններ, նա շարունակում է երկրում բիզնես գործունեություն ծավալել, նաեւ իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս