«Գվարդիոլան միշտ խնդիրներ է ունեցել աֆրիկացիների հետ». Յայա Տուրե
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն ենթադրել է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել աֆրիկացիների նկատմամբ:
«Ես փորձում էի հասկանալ՝ ինչն այն չէ: Ես հարցնում էի ֆիզպատրաստության մասնագետներին: Երբ ես իմացա, որ իմ ցուցանիշները թե՛ մարզումների ընթացքում, թե՛ խաղերին գերազանցում է երիտասարդ ֆուտբոլիստներին, հասկացա, որ խնդիրը ֆիզիկական վիճակի մեջ չէ:
Պեպը շատ խիստ էր իմ նկատմամբ: Կարծում եք, որ «Բարսելոնայում» կարո՞ղ էին այդպես վարվել Ինիեստայի հետ: Ես սկսեցի մտածել՝ գուցե դա իմ մաշկի գույնի՞ց էր: Ես առաջին մարդը չեմ, որ խոսում է խտրական վերաբերմունքի մասին: Անգամ «Բարսելոնայում» շատերն էին իրենց տալիս այդ հարցը:
Գուցե նա աֆրիկացիներին այլ կերպ է վերաբերվում: Գվարդիոլան հաճախ է խնդիրներ ունենում աֆրիկացիների հետ: Խոստանում եմ, երբ Գվարդիոլան գլխավորի մի թիմ, որտեղ կան 5 աֆրիկացիներ, ես նրան տորթ կուղարկեմ»,- հատարարել է Տուրեն:
Սիրարփի Աղաբաբյան