Բաժիններ՝

SpaceX-ը որոշեց հետաձգել առաջին տուրիստական թռիչքը Լուսնի շուրջը

Իլոն Մասքի SpaceX ընկերությունը Լուսնի շուրջն իր տուրիստական թռիչքը 2018 թվականի վերջից հետաձգել է առնվազն մինչեւ 2019 թվականի կեսերը: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը:

Հետաձգման մասին պատմել է SpaceX-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը Լոս Անջելեսում կայացած տիեզերական խորհրդաժողովի ժամանակ, ըստ որում նա չի պարզաբանել այդ որոշման պատճառները եւ հրաժարվել է պատասխանել ներկաների հարցերին:

«SpaceX-ն առաջվա պես պլանավորում է տիեզերք ուղարկել տիեզերական զբոսաշրջիկների՝ Լուսնի շուրջը պտույտ կատարելու համար: Դրա նկատմամբ հետաքրքրությունը շատ պատվիրատուների կողմից աճում է»,- հավելել է Գլիսոնը:

WSJ-ի տվյալներով՝ 2018 թվականին ընկերությունում պլանավորված են 28 տիեզերական արձակումներ, սակայն 2019 թվականին այս ցուցանիշը 40 տոկոսով կնվազի տիեզերական արբանյակների արտադրության եւ արձակման պատվերների քանակի գլոբալ կտրուկ անկման պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս