Գվատեմալայում առնվազն 25 մարդ է զոհվել Ֆուեգո հրաբխի ժայթքումից
Առնվազն 25 մարդ է զոհվել Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդել է EFE գործակալությունը, մայիսի 3-ի երեկոյան հայտնել է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ դե Լեոնը։
Իշանությունների տվյալներով՝ խոցելի շրջաններից պատսպարաններում տեղավորվել է 653 մարդ: Անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Գվատեմալայում վտանգի բարձր մակարդակ է հայտարարված, իսկ նրա երեք դեպարտամենտներում (Չիմալտենանգո, Էսկուինտլե եւ Սակատեպեկսե)` առավելագույն: Ներկայում շարունակվող ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն մարդ:
Հրաբխագիտության, սեյսմոլոգիայի եւ օդերեւությաբանության ազգային ինստիտուտի գնահատումների համաձայն՝ հրաբուխը մոխիրն արտանետում է ծովի մակարդակից մինչեւ 10 կմ բարձրության վրա: Այս ժայթքումն առավել հզորներից մեկն է դարձել վերջին տարիներին: Ֆուեգոն ամենաակտիվ հրաբուխներից մեկն է համարվում Գվատեմալայի տարածքում:
Այն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու հանրապետության մայրաքաղաքից: Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը նախարարների կաբինետի խորհրդակցություն է հրավիրել, քննարկվում է երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը:
Իշխանությունները հարկադրված են եղել ավելի քան երեք հազար մարդ տարհանել Անտիգուա քաղաքից, որն առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրերից մեկն է զբոսաշրջիկների շրջանում, փակված օդանավակայանը: Ժայթքումն սկսվել է մայիսի 3-ին, այն երկրորդն է դարձել ընթացիկ տարում: Փորձագետների գնահատումների համաձայն՝ դա կարող է լրջորեն նվազեցնել Գվատեմալա այցելող զբոսաշրջիկների հոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP