Բաժիններ՝

Canon-ը հրաժեշտ տվեց ժապավենային դարաշրջանին

Ճապոնիայի Canon ընկերությունը դադարեցրել է իր EOS-1V վերջին ժապավենային խցիկի իրացումը: Այս մասին հայտնել է Sankei հրատարակությունը: Այդ մոդելի արտադրությունը պաշտոնապես դադարեցվել է 2010 թվականին, այդ ժամանակվանից ընկերությունը պահեստներից իսպառ վաճառել է արտադրանքը:

Չնայած մոդելը տեսականուց հանելուն, Canon-ն այդ խցիկների սպասարկումը կշարունակի մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 31-ը: Ըստ որում նորոգման հարցում կմերժեն արդեն 2020 թվականին, եթե ավարտվեն արտադրված պահեստամասերը:

շCanon RC-701 առաջին թվային խցիկը հանրությանը ներկայացվել է 1984 թվականին, եւ այդ ժամանակվանից ընկերությունն սկսել է կենտրոնանալ հենց այդ ուղղության վրա: Canon-ն ստեղծվել է 1937 թվականին Precision Optical Instruments անվանումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս