Ամենաընդարձակ անապատներից մեկում լճեր են հայտնվել ցիկլոնի պատճառով
Արաբական թերակղզի եկած «Մեկունու» ցիկլոնը Ռուբ Էլ Խալիում՝ թերակղզում խոշորագույն եւ մոլորակի ամենաընդարձակ ավազոտ անապատներից մեկում, լճերի գոյացման պատճառ է դարձել: Այդ հազվագյուտ երեւույթի մասին, որը չի դիտարկվել վերջին 20 տարում, մայիսի 30-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Արաբերենից թարգմանած Ռուբ Էլ Խալի նշանակում է «Դատարկ քառորդ». անապատը գտնվում է չորս պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Եմենի, Օմանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում: Այն նաեւ համարվում է աշխարհի ամենաչորային եւ ամենաշոգ անապատներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
الربع الخالي بعد إعصار ماكونو..
الربع المليان! pic.twitter.com/IQZoeUCwx0— Matar مطر الأحمدي (@Matar_Alahmadi) May 28, 2018