Արմեն Աշոտյանը հորդորում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթները ներառել կառավարության ծրագրի մեջ
Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ներառել ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթները կառավարության ծրագրի մեջ:
«Կարծում եմ՝ սա լավ լուծում կարող է լինել բոլորիս համար»,- ասաց Ա.Աշոտյանը: