Կյանքի 20 դասեր, որոնք ցանկալի է հնարավորինս շուտ հասկանալ
1. Քեզ կյանքիդ ընթացքում ամեն հանդիպած մարդուն չէ, որ դու դուր կգաս, սակայն դա չի նշանակում, որ դու բոլորին դուր չես գա:
2. Ընտանիքը միշտ չէ, որ հարազատ արյուն է նշանակում: Կան մարդիկ, որոնց դու հանդիպում ես ու պարզապես զգում, որ քո տունը հենց նրանք են, որ կան: Այդ մարդկանց սրտիդ մոտ պահիր:
3. Երբեմն մարդը, ում դու ուզում ես, նույն բանը քո նկատմամբ չի զգում: Եվ հաճախ դա քեզ հետ ոչ մի կերպ կապված չէ: Ոչ ոքի թույլ մի տուր` քեզ ասի քո արժեքը:
4. Հարաբերություններ գտնելու ամենահեշտ եղանակը միայնակ լինել սովորելն է:
5. Երբեք ոչ ոքի քո կյանքում մի ընդունիր այնպես, ասես հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև դու երբեք չգիտես, թե երբ այդ մարդը կհեռանա:
6. Լսիր քո մտերիմներին այն ժամանակ, երբ նրանք ասում են բաներ, որոնք դու չես ուզում լսել: Սովորաբար նրանք դա լավագույն մղումներով են ասում:
7. Միշտ էլ կգտնվի քեզնից լավը: Այնպես որ, ժամանակդ մի վատնիր քեզ ուրիշների հետ համեմատելու վրա:
8. Մի մոռացիր նայել նրանց, ովքեր քեզնից քիչ ունեն, ու շնորհակալ եղիր:
9. Հեքիաթային կյանք չի լինում, ինչպես և չեն լինում կատարյալ մարդիկ: Ձգտիր ապրել հագեցած, արկածներով լի, ոչ ձանձրալի կյանքով:
10. Դու երբեք երջանիկ չես լինի, եթե կառչես այն բաներից, որոնք քեզ վշտացնում են:
11. Եթե դու վատ օր ես ունեցել, պարզապես հիշիր, որ կարող ես լաց լինել: Եթե քեզ պետք է արտասվել` դեմքդ բարձին սեղմած արա դա: Սակայն հետո մի մոռացիր վեր կենալ, հավաքվել ու առաջ գնալ:
12. Դու միշտ պատասխանատվություն ես կրում քո վարքագծի համար, ինչ էլ որ զգաս տվյալ պահին: Եվ դու քեզ միշտ պետք է լավագույնս դրսևորես: Մարդկանց մեծ մասը չարժեն քո վատնած էներգիային ու ժամանակին:
13. Հիշիր, որ պետք է ինքդ քեզ պաշտպանես, որովհետև ոչ ոք այլևս դա չի անի: Երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, ստիպիր լռել այդ մարդուն: Հիշիր, որ դու չպետք է գոռաս կամ կռվես քո իրավացիությունն ապացուցելու համար:
14. Որքան շատ ես դու ընդունում քո սխալներն ու թերությունները, այնքան շատ են մարդիկ հարգում քեզ:
15. Մենք շարունակ խճճվում ենք մեր սեփական մտքերի մեջ: Այնպես որ, գոնե երբեմն հեռախոսդ, ականջակալներդ ու բոլոր գադջեթներդ տանը թող: Տես, թե որքան բան ես դու կյանքում բաց թողնում:
16. Չկա որևէ մարդ, ով ամեն օր երջանիկ կարթնանա: Կլինեն օրեր, երբ դու պարզապես գոյություն կունենաս: Դու պետք է սովորես գնահատել ժամանակը, երբ դու հանգիստ ու ամեն ինչից գոհ ես, այլ ոչ թե՝ ուշադրությունդ կենտրոնացնես միայն վատ ժամանակահատվածների վրա:
17. Ինքդ քեզ հետ երջանիկ լինել սովորիր, քանի որ դա քո ունեցած ամենաերկարատև հարաբերություններն են:
18. Այն, ինչ ուրիշ մեկը մտածում է քո մասին, քո գործը չէ:
19. Որքան շատ ես դու փորձում տպավորել ինչ-որ մեկի, այնքան քիչ դու նրան դուր կգաս: Այնպես որ, մի վատնիր ժամանակդ: Եղիր քեզ պես, և ճիշտ մարդիկ կգան քո կյանք ու կգնահատեն քեզ:
20. Փոփոխություններ միշտ էլ հնարավոր են, ցանկացած ժամանակ, ցանկացած պահի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը