Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա երեք մասնակից
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Մյունխենում կայանալիք աշխարհի գավաթի փուլին կմասնակցեն Հրաչիկ Բաբայանը, Հայկ Բաբայանը և Նորայր Առաքելյանը: Թիմը կունենա երկու մարզիչ` Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկում է մայիսի 22-ին և կավարտվի մայիսի 29-ին: