Ուսանող ակտիվիստը նշանակվել է Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար
Ուսանող, «ԵՊՀ ռեստարտ» խմբի անդամ Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Կոստանյանը:
«Արարատ Միրզոյանի հետ մեր անցած ճանապարհը կշարունակեմ որպես առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։
Ծառայում եմ թավշյա հեղափոխության հաղթանակին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանը այն ուսանողներից էր, որոնք ակտիվ պայքարում էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության դեմ: