«Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ». Արթուր Խաչատրյան

«Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե մարզպետի՞ պաշտոնն է ավելի լավ, թե՞ նախարարի։

Ըստ նրա՝ կադրային ջարդ չի լինի, փոփոխություններն ինքնանպատակ չեն. «Պետք է հասկանանք, վերջնականացնենք խնդիրները, որ դրվելու են աշխատակազմի առաջ, եթե աշխատակազմի անդամները և՛ հայեցողական, և՛ քաղաքական պաշտոնները կարողանան այդ խնդիրները լուծել, բնականաբար, ինքնանպատակ փոփոխելու խնդիր չկա»։

Նա նշեց, որ ոլորտի մի քանի խնդիրներ են նույնականացրել, մասնավորապես՝ մասնագետների խնդիր կա, օժանդակության ուղղությունն է խնդիր, թե ինչպես են օժանդակելու գյուղացիներին, սպառման հետ կապված խնդիրներ կան, և, ի վերջո, առաջնային խնդիր է, թե ինչ գյուղատնտեսություն պետք է լինի Հայաստանում, օրինակ՝ Շիրակի մարզում պետք է կարտոֆիլ, գարի և ցորե՞ն լինի, թե՞ արախիս և բրոկոլի։ Ա.Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսությունը Խորհրդային Միությունից մնացած է, երբ հրահանգում էին, թե որ երկրում ինչ արտադրեն. «Խորը վերաիմաստավորման խնդիր ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս