Երուսաղեմում Թրամփի անվան պուրակ են հիմնել
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անվան պուրակ են հիմնել մայիսի 14-ին Երուսաղեմում բացման պատրաստվող ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ծառերով ու ծաղիկներով ոչ մեծ պուրակը՝ տասը քառակուսի մետրից ոչ ավելի մակերեսով, գտնվում է Թալփիյոթի շրջանում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի շենքի առջեւ: Պուրակի կենտրոնում տեղավորված է դեկորատիվ օբյեկտ՝ խճանկարով զարդարված խնձոր: Նաեւ պուրակում տեղադրված է քար՝ «Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ-ի հրապարակ (պուրակ)՝ եբրայերեն, անգլերեն եւ արաբերեն մակագրությամբ:
«Պուրակը հիմնվել է Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ժամանակ՝ հավերժացնելու Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը»,- նշում է քարի վրա անգլերեն եւ եբրայերեն եւս մեկ մակագրություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    