«Մենք կողմ քվեարկեցինք, էլ ի՞նչ եք ուզում». Սամվել Ալեքսանյան

«Մենք կողմ քվեարկեցինք, էլ ի՞նչ եք ուզում: Է՞դ չէր ուզում մեր ժողովուրդը, մենք էլ ժողովրդի ասածը արեցինք, վայ»,- այսօր ԱԺ հատուկ նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով վարչապետի ընտրության ժամանակ իր քվեարկությունը:

Հարցին`կողմ քվեարկեցի՞ք, որովհետև ՀՀԿ-ն հորդորեց, Ս.Ալեքսանյանը պատախանեց, թե ժողովրդի կամքն են արել:

Դիտարկմանը, որ այժմ օլիգարխները հարկային դաշտ պետք է գան, կո՞ղմ է դրան, Ս.Ալեքսանյանը հարկ չհամարեց պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս