Բնական միջոց, որը ձեզ կազատի բակտերիաներից, սնկից, հերպեսից, արթրիտից

Օրեգանոյի յուղը համարվում է ամենահզոր հականեխիչ միջոցներից մեկը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի շարք նպատակներով:

Ատամի ցավի դեպքում: Օրեգանոյի յուղը կարող է թեթևացնել ատամի ցավը՝ սպանելով բակտերիաներին, որոնք ցավի պատճառ են դառնում: Լնդերի բորբոքման դեպքում կարող եք մի քանի կաթիլ օրեգանոյի յուղ քսել վնասված հատվածին:

Հակաբակտերիալ հատկություններ: Օրեգանոյի յուղը կարող է օգնել պայքարել վարակների դեմ:

Ալերգիայի դեպքում: Օրեգանոյի յուղը ուժեղ հակաօքսիդանտներ է պարունակում: Այն կարող է օգտագործվել ալերգիկ ռեակցիաների, բրոնխիալ ասթմայի, ռևմատոիդ արթրիտի, գինգիվիտի դեպքում:

Կարդացեք նաև

Պաշտպանում է տեսողությունն ու լսողությունը: Օրեգանոյի յուղը հակաօքսիդանտ հատկություններ ունի, օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալներից: Հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման գործընթացը, կանխարգելում տեսողության և լսողության վնասումը, նյարդային խանգարումները, խնդիրները, որոնք առաջանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցության հետևանքով:

Կանխարգելում է եղունգների և մաշկի սնկային վարակները: Օրեգանոյի յուղը հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի շնորհիվ օգտագործվում է սնկային և բակտերիալ վարակների դեմ: 30-50 կաթիլ օրեգանոյի յուղին ավելացրեք 100 մլ ցանկացած բուսական յուղ: Օրվա ընթացքում երկու անգամ քսեք վնասված հատվածներին:

Հոդեր, վերքեր, ջղաձգումներ: Օրեգանոյի յուղը կարող է օգնել թեթևացնել ոտքերի ցավը, ջղաձգումները, նպաստում է վերքերի ապաքինմանը, իսկ հակաբորբոքային հատկություններն օգնում են արթրիտի բուժման ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս