Խոշոր հրդեհի պատճառով Սան Պաուլոյում շենք է փլուզվել
Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլոյում 6 հարկանի շինությունը փլուզվել է խոշոր հրդեհից հետո՝ խլելով առնվազն մեկ մարդու կյանք: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի քան 150 հրշեջներ պայքարել են բռնկման դեմ, որը հավանաբար գազի արտահոսք արդյունք է եղել:
Ականատեսները պատմել են, որ կրակը բռնկվել է ներքևի հարկերից մեկում և արագությամբ տարածվել:
Հրշեջները տարհանել են բարձրահարկ շենքում գտնվող մարդկանց, սակայն երբ դուրս բերելիս են եղել վերջին բնակիչներին, շենքը փլուզվել է: