 
                        Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումների անցկացման վայրը
 
                                    Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է երկու ընկերական հանդիպում Ավստրիայում և այժմ հայտնի են ժամերը և վայրերը, թե որտեղ են լինելու խաղերը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստան-Մալթա հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, ժամը 21:00-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում:
Հայաստան – Մոլդովա հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին, ժամը 20:00-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        