Իշխանության պլան Բ-ն կարող է ավելի վտանգավոր լինել Նիկոլի և ժողովրդի համար. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Իշխանության 20 տարիների ընթացքում ՀՀԿ-ն քաղաքական փորձառության լուրջ արսենալ է կուտակել՝ ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար:
Բայց այս իրավիճակը նրանց համար գրեթե կրիտիկական է, թեև այն հանգամանքին, որ նրանք թեկուզև այս պայմաններում չեն ցանկանում հանձնել իշխանությունը:
Նախորդ վերլուծության մեջ տեսակետ էինք հայտնել, որ վարչապետի թեկնածու չառաջադրելով նրանք փորձելու են հասնել իրավունքի ուժով Ազգային Ժողովի արձակմանը, որպիսի պայմաններում ՀՀԿ-ն փաստացի կպահպանի իշխանությունը՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ:
Քանի որ ակնհայտ է, որ Նիկոլին վարչապետ ընտրելուց հետո առնվազն մեկ տարի որևէ մեկը չի կարող ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով անվստահություն հայտնել նրան:
Բայց գործող մեծամասնությունը կարող է գործի դնել պլան Բ-ն, որն ավելի վտանգավոր ու կործանարար կլինի Նիկոլի ու ժողովրդի համար:
Իսկ պլան Բ-ն կարող է լինել հետևյալը. Մայիսի 1-ին ՀՀԿ-ն նույնպես ընտրում է Նիկոլին և վերջինս դառնում է վարչապետ՝ Ազգային Ժողովում չունենալով իրական մեծամասնության:
Վարչապետ դառանալուց հետո մեկ տարվա ընթացքում ամբողջ թափով կիրականացվի Նիկոլի վարկաբեկման գործընթաց, քանի որ ցանկացած օրենք Ազգային ժողով բերելու դեպքում Նիկոլն անսալու է մեծամասնության օգնությանը, իսկ մեծամասնությունը ցանկացած ժամանակ կարող է տորպեդահարել և վիժեցնել Նիկոլի նախաձառնությունները:
Այսինքն, չի բացառվում, որ ՀՀԿ-ն փորձ անի Նիկոլին դարձնել վարչապետ՝ փաստացի իշխանությունը պահելով իր ձեռքում:
Այդ պարագայում Նիկոլը կդառնա հրամանատար՝ առանց զորքի, կունենա միայն պարտականություն, առանց իրավունքի, որպիսի պայմաններում շատ կարճ ժամանակում կկորցնի այն, ինչ այսօր ունի:
Քանի որ այս ժամանակահատվածում ստանձնելով երկրի ղելավարման փաստացի պաստախանատվությունը՝ բոլոր հարցերի, այդ թվում սոցիալական խնդիրների լուծման պատասխանները պահանջելու են միայն ու միայն իրենից:
Հետևաբար, իմ խորին համոզմամբ, որևէ պարագայում չպետք է թույլ տալ, որ գործի իշխանության որևէ սցենար:
Օր առաջ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, որպիսի պայմաններում, վստահ եմ, ժողովուրդը կձևավորի իր վստահությունը վայելող իշխանություն, և իրական վարչապետ կդառնա ժողովրդի թեկնածուն…
Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ ժամանակավոր վարչապետը ժամանակավոր էլ կմնա:
Իսկ ժողովրդին պետք է, որ իր թեկնածուն դառնա իրական վարչապետ, ոչ թե ժամանակավոր…»:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ Բ-Ն ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՆԻԿՈԼԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ…
Gepostet von Norayr Norikyan am Sonntag, 29. April 2018