 
                        Instagram-ում ամենահայտնի հանգստավայր է ճանաչվել «Kihavah Maldives Villas»-ը
 
                                    Instagram-ի լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագրի օգտատերերի հարցումների համաձայն` ամենահայտնի հանգստյան վայր են ճանաչվել Մալդիվյան կղզիներից մեկում գտնվող «Kihavah Maldives Villas» անվամբ վիլլաները:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բաի կղզում գտնվող «Kihavah Maldives Villas»-ի համար քվեարակել է ավելի քան 45 հազար օգտատեր:
«Եվ զարմանալի չէ, որ լուսանկարները այստեղ նույնիսկ անհրաժեշտ չէ մշակել` մաքուր ջուր, չայցելված լողափեր և սեփական լողավազաններով վիլլաներ, որոնք արժանանում են սոցիալական ցանցերի շատ օգտատերերի հավանությանը»,- նշված է հոդվածում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        