![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանը այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/260418Etchmiadzin-2.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը: