Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում են ունեցել ապրիլի 25-ին:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ արծարծել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,-գրել է Փաշինյանը:

ԲՀԿ-ն ապրիլի 23-ին հայտարարել էր Փաշինյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30