Հանրահավաքի կազմակերպիչները ծափահարեցին ոստիկաններին, որ այս օրերին իրենց նկատմամբ ուժ չեն կիրառել և չեն կրակել

Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին:

Նա ասաց, որ իրենք շարժման սկզբից անընդհատ դիմում էին ոստիկաններին, ներշնչում էին նրանց, որ նրանք իրենց եղբայրներն են, որ նրանք իրենց վրա չեն կրակելու, իրենց նկատմամբ ուժ չեն կիրառելու. «Ուզում եմ ծափահարենք մեր ոստիկաններին, որ իրենք ապացուցեցին դա»:

Ոստիկանների հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Հարություն Հակոբյանը հայտարարեց, որ ինքը շատ ուրախ է այս օրվա համար. «Մինչև Սասունին և Նիկոլին բաց թողնելը, մենք Կիևյանում ակցիա էինք իրականացնում, դրանից 10 րոպե հետո ասացին, որ բաց են թողել: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե չե՞մ վախենում, ես ասացի, որ  ես վախենալու բան չունեմ, եթե իմ մարտական ընկերներին, իմ հրամանատարին ձերբակալել են: Մեկ ծաղկով, երկու, երեք ծաղկով գարուն գալիս է: Ես ուրախ եմ այս օրվա համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30