Արմեն Սարգսյանը հեռացավ հրապարակից՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կկայանան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ եկել էր Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նախագահը զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողներից մեկի հարցին, թե բանակցություններ կլինե՞ն՝ Ա. Սարգսյանը պատասխանեց՝ «հուսանք»: Նա խոստացավ առաջիկայում անպայման հանդիպել լրագրողների հետ:
Քիչ առաջ նախագահը իր մեքնայով հեռացավ, նշենք նաև, որ ցուցարարները մեքենայի վրա փակցրել էին «Մերժի՛ր Սերժին» գրություն: