 
                        Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը
 
                                    Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կամրապնդվեն սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերը:
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է այնպիսի ժամկետ սահմանել, որը հնարավորություն կստեղծի սեփականատիրոջը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց արդյունավետորեն իրացնել իրենց բողոքարկման իրավունքը: Օրինագծով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար նախատեսվել է մեկամսյա ժամկետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        