«Պարոն Օսիպյան, արդեն հոգնել ենք ձեզնից». ցուցարարը՝ Վալերի Օսիպյանին
«Պարոն Օսիպյան, արդեն հոգնել ենք ձեզնից։ Ձեզ «Սասնա ծռերը» չսպանեցին, չէ՞, հիշո՞ւմ եք, խնայեցին, որ հիմա մեր դեմ կռվեք»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում` դիմելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց ցուցարար մի աղջիկ, որը փորձում էր նրանից ճշտել, թե ինչ է տեղի ունենում։ Օսիպյանը հետաքրքրվեց, թե նա ով է, ի պատասխան՝ աղջիկն ասաց, որ արժանապատիվ քաղաքացի է։
Ոստիկանական մեքենաների մոտից հեռացրին լրագրողներին, հետո փորձեցին բերման ենթարկել այդ աղջկան, բայց չհաջողվեց։ Նիկոլ Փաշինյանը մյուս ցուցարարների հետ շարունակում է երթը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խոսակցություն ունեցավ Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանի հետ, որն ասաց, թե ոստիկանների գործողություններն օրինական են։