![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է. Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/929898.jpg)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այդ ամենի հետևում կանգնած են մի պետության հատուկ ծառայություններ, որը կանգնած է հակառուսական արշավի առաջին շարքերում:
Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների խումբը: «այդ խումբը, իմ կարծիքով, Դամասկոս կհասնի վաղն առավոտյան, և մենք հույս ունենք, որ նրանք առանց դանդաղելու Դումա կմեկնեն, որտեղ քիմիական զենքի, քլորի կիրառման որևէ ապացույց այդ տարածքները հետախուզած մեր մասնագետները չեն հայտնաբերել: