Բաժիններ՝

Մի խումբ երիտասարդներ կաթվածահար էին արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը

Մի խումբ երիտասարդներ նստացույց էին կազմակերպել Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Երիտասարդները փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով խցանում էր առաջացել: Նրանք սկզբում ճանապարհի այդ հատվածում վրան տեղադրեցին, սակայն ոստիկաններն անմիջապես մոտեցան և հեռացրին վրանը:

Ներկայումս նստացույցն ավարտվել է: Ոստիկանության աշխատակիցները երիտասարդներին հեռացրին ճանապարհի երթևեկելի հատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս