Բաժիններ՝

Boeing-ն առաջ է անցել Airbus-ից ինքնաթիռների մատակարարմամբ. The Wall Street Journal

Boeing ամերիկյան ինքնաթիռաշինական կոնցեռնը 2018 թվականի առաջին եռամսյակում 184 ինքնաթիռ է մատակարարել հաճախորդներին՝ գլխավոր մրցակցի՝ Airbus-ի 121-ի դիմաց: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը:

Ընդ որում՝ 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ Boeing-ը մատակարարումներն ավելացրել է 25, իսկ Airbus-ը՝ 21 ինքնաթիռով:

Երկու ընկերություններն էլ ապրիլի 10-ին հայտնել են խոշոր մատակարարումների մասին: Այսպես, Lion Air ինդոնեզական լոուքոսթերը Boeing-ին պատվիրել է 737 Max 10 մոդելի 50 ինքնաթիռ, իսկ սկանդինավյան SAS Group-ը Airbus-ի հետ A329neo՝ 35 օդանավ ձեռք բերելու պարտավորագիր է կնքել: SAS-ն այդ մոդելի եւս 15 ինքնաթիռ կվարձակալի լիզինգային ընկերություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս