«Երբ ես երեխա էի, իմ պատից կախված էր Զիդանի պաստառը». Մարկո Ասենսիո
Հիմա երեխաներն այլ հերոսներ ունեն: «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատմել է, որ մանկության տարիներին հիանում էր Զինեդին Զիդանի խաղով և գնահատել է թիմի շանսերը երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթելու համար:
«Իմ սենյակում կախված էր Զիդանի պաստառը, քանի որ մանկության տարիներին նա իմ կուռքն էր: Նա ուներ նրբագեղություն, տաղանդ, նա դաշտում անում էր այն ամենը, ինչ ինձ դուր էր գալիս:
ՊՍԺ-ի դեմ խաղերում մենք ցույց տվեցինք, որ նույնքան լավն ենք, ինչպես և անցյալ տարի: Մենք վերադարձել ենք այս մակարդակին և կարող ենք նորից հասնել այն ամենին, ինչի նախկինում ենք հասել»,- Ասենսիոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում «Ռեալի» և «Յուվենթուսի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին: 2017-18թթ. Չեմպիոնների լիգայում Ասենսիոն աչքի է ընկել 1 գոլով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը