«Ինչքան ես կլինեմ այս սենյակում, այնքան կախված կլինի Սերժ Սարգսյանի լուսանկարը». Էդուարդ Շարմազանով

«Իմ սենյակում շարունակելու է մնալ Սերժ Սարգսյանի նկարը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի հարցին՝ ապրիլի 10-ի դրությամբ ո՞վ է Սերժ Սարգսյանը, ում նկարը պետք է լինի ԱԺ փոխնախագահի սենյակում, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահը և իմ քաղաքական առաջնորդն է, և ես որևէ կաշկանդվածություն չունեմ՝ ում նկարը կախեմ: Այն մասում էլ Հռոմի պապի նկարն է, այնտեղ էլ՝ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի նկարներն են»:

Հարցին՝ իսկ Արմեն Սարգսյանի նկարը փակցնելո՞ւ է իր աշխատասենյակում,  Է. Շարմազանովը պատասխանեց, որ, եթե օրենքը պարտադրի՝ կփակցնի, եթե՝ ոչ, կմտածի այդ մասին: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ցմահ իր աշխատասենյակում փակցված լինի Ս. Սարգսյանի լուսանկարը, ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ինչքան ես կլինեմ այս սենյակում, այնքան կախված կլինի պարոն նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս