Բաժիններ՝

Իլոն Մասքը ցուցադրել է միջմոլորակային տիեզերանավի մի մասը

Միացյալ Նահանգների Space X տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասքն Instagram-ի իր էջում հրապարակել է BFR (Big Falcon Rocket) միջմոլորակային տիեզերանավի կորպուսի հիմնական մասի լուսանկարը: Մասշտաբը գնահատելու համար նա կողքին կայանել է Tesla Model 3 ավտոմոբիլը։

Ենթադրվում է, որ նոր հրթիռի տրամագիծը կկազմի ինը մետր, երկարությունը՝ 106 մետր: Հրթիռը սարքավորված կլինի աստղագնացների համար 40 խցիկներով:

Առաջին անգամ BFR նախագիծը Մասքը ներկայացրել է 2017 թվականի սեպտեմբերին՝ ելույթ ունենալով IAC2017 (International Astronautical Congress) միջոցառմանը:

BFR տիեզերանավի փորձարկումները պետք է սկսվեն 2019 թվականին: Space X-ի առաջին առաքելությունները Մարս պլանավորված են 2022 եւ 2024 թվականներին, սակայն ժամկետները կարող են մոտեցվել:

https://www.instagram.com/p/BhVk3y3A0yB/?utm_source=ig_embed

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս