«Այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը». Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քայլարշավին, որին միացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ասաց.

«Պարույր Հայրիկյանը մեծ ավանդ ունի անկախության կերտման գործում, բայց ես համարում եմ, որ «Ժառանգությունը» եղել է ժողովրդական պայքարի ակունքներում: Ողջունում ենք Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը»:

Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանին միանալու մասին հարցին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Միանալու հարց չկա… քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ անցնելը եղել է մեր՝ «Ժառանգության» տարերքը, եւ այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը: Այո, ստեղծագործական է, և ես գնահատում եմ այն, բայց այդ գործն արդեն արված է ուրիշների կողմից: Ճիշտ են անում, լավ են անում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30