Բաժիններ՝

«Չեմ զղջում, որ հեռացել եմ «Բարսելոնայից»». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, որ չի զղջում կատալոնացիներին լքելու համար: Հիշեցնենք, որ կատալոնացիներին Էնրիկեն մարզել է 2014-2017թթ.:

«Ես չեմ զղջում, որ հեռացել եմ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պետք է տրվել աշխատանքին ամբողջությամբ: Երբ տեսնում ես, որ ժամանակը հասել է ավարտին, պետք է հասկանալ դա և ընդունել, իսկ հետո բարձրաձայնել որոշման մասին»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Տվյալ պահին Լուիս Էնրիկեն հանդիսանում է ազատ գործակալ, ինչպես նաև՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտներից մեկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս